🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմն ապրիլի 1-7-ը.(2024թ․)
☑️ Սևանա լճի մակարդակը ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (07.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։
☑️ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.319մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 7-ը ներառյալ՝ 26.228մլն. մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Կարդացեք նաև