«Իրենք որեւէ բանի չեն տիրապետում, դրա համար գոնե պիտի խոսեն: Իրենք այդ հարցում ազնիվ են, որ ասում են՝ էդ ինչ կրակոցներ են որ, էն սարի վրա ձյուն է, էս ինչ Հայաստան է որ… Մե՞ր վրա եք հույսներդ դրել… Էդ «ապագա կա»-ն էլ, որ ասում են, ձեր հետ ի՞նչ կապ ունի: Իրենք ասել են՝ ապագա կա ուզբեկի համար, ադրբեջանցու համար, հո չե՞ն ասել, հայեր, ձեր համար ապագա կա»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
«Սրանք ստի կայսրություն կայացրածներ են, իսկ ինչ վերաբերվում է Անդրանիկ Քոչարյանին, նա ստի կայսրություն կերտողներից մեկն է, բա պիտի մանեւրի, որ կերակրատաշտից օգտվի, դա Արեւմուտքը հո հենց այնպես չի՞ տալու… Սրանք պատկանում են Արեւմուտքին, կատարում են նրանց թելադրանքը եւ այդ թելադրանքի մեջ, մենք, իհարկե, տեղ չունենք… Նրանք հարցեր ունեն այս տարածաշրջանում, սրանց ասում են՝ գնացեք ձեր ազգին խաբեք, դրա համար էլ Անդոն պիտի գա բութուլից խոսի, էդ կարգի բաներից խոսի… Սրանք այն մարդիկ են, որ պատժավայր էին համարում հայոց սահմանները… Սիրելի հայեր, դուք իսկապես սպասում եք, որ սրանք լուրջ խնդի՞ր կարող են լուծել… Հայոց սահմանները պատժավայր են սրանց համար, սրանք պետք է վերացնեն այդ սահմանները, երկիրը: Եվ իրենք հայտարարել են՝ մեր երեխանե՞րը պիտի սահմանը պահեն, ես էլ ասել եմ՝ ոչ, ձեր երեխաները միայն ուտելու համար են»,-ասաց Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն արտահայտությանը, թե նախկինում բանակը «բանկա-բութուլկաներով» էին պահում:
Խաչիկ Մանուկյանն ընդգծում է. «ՔՊ-ն նորից պատերազմ է հասունացնում, շատ ուզում եմ, որ իմ հայրենակիցներն ուշքի գան եւ այնքան ուժ ու կարողություն ունենան, որ ամբողջ ՔՊ-ին տանեն ռազմադաշտ: Իրենց հասունացրած պատերազմում այս անգամ իրենք են պարտավոր մարտավարությունն անել, իրագործել, կռվել… Սրանք կամակատարի դիրքերից են խոսում, արժանապատիվ ձեռք սեղմող չեն… Մեզ ասում են՝ ձեզ էս կողմ ենք տանում, էն կողմ ենք տանում…Դուք ո՞վ եք, որ մեզ ինչ-որ կողմ տանեք, էդ ձեզ են տանում, ձեր շլինքից կապել ու տանում են, դուք էլ ձեւական իբր իրավունքների պաշտպանությունից եք խոսում, շուտով «տառականների» իրավունքների պաշտպանությունից էլ կխոսեք…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ