Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 2 մարդ զոհվել է, 39-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ապրիլ 08,2024 13:42

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 29, թմրամիջոցի հայտնաբերման` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 16, սառը զենքի հայտնաբերման՝ 13, հոգեկան ներգործության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8, բնակարանային գողության, շորթման, թմրանյութի իրացման, պետական ունեցվածքի գողության, վարժական հավաքներից խուսափելու՝ 3-ական դեպք, մարդու թրաֆիքինգի, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, մարդու առևանգման, թմրամիջոցի մաքսանենգության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հողը փչացնելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խոշտանգման, ավտոմեքենայի գողության, զենքի, զինամթերքի առգրավման, անզգուշությամբ գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ազատությունից ապօրինի զրկելու, կանխամտածված սնանկության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, գրավատուին վնաս պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու, ինքնավնասման, ինքնիրավչության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության, սպանության փորձի, խարդախության՝ 1-ական դեպք, վրաերթի՝ 2 դեպք, անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 2 մարդ զոհվել է, 39-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930