«Ազատություն». «Ականների սպառնալիքը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ոչ միայն վտանգում է մարդկանց կյանքը, այլև դանդաղեցնում է տնտեսական աշխուժացման գործընթացը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Մամեդովը կառավարություն-ՄԱԿ ղեկավար կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է ականազերծման գործողությունները ներառել ՄԱԿ-ի մինչև 2030-ի ծրագրերի օրակարգում՝ որպես կայուն զարգացման 18-րդ նպատակ՝ նշելով, թե COP29-ը (Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանը) կարող է կարևոր հարթակ ծառայել Ադրբեջանի կողմից առաջադրված 18-րդ նպատակն առաջ մղելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: