Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի կուսակցությունը երթ է իրականացնում․ «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ»

Ապրիլ 08,2024 13:25

«Ոսկեպարը Հայաստան է», «Կութը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է», «Բաղանիսը Հայաստան է», «Տիգրանաշենը Հայաստան է», «Տեղը Հայաստան է», «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ», «Նիկոլ դավաճան»․ վանկարկումներով Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամներն այսօր իրազեկման երթով Մատենադարանի մոտից շարժվեցին դեպի ՀՀ կառավարության նստավայր։

Երթի մեկնարկին, կուսակցության խորհրդի անդամ Աշոտ Բալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երթի նպատակն է հանրությանը անտարբերության վիճակից դուրս հանելը, գիտակցել առկախված վտանգը։

«Գործող վարչախումբը մի բան խոսում է այլ բան անում է։ Գնալով միակողմանի զիջումների, հայկական այդ եւ այլ գյուղեր հայտնվում են անմիջական վտանգի տակ ու չի բացառվում, որ հաջորդ հանձնվելիք տարածքները լինեն այդ գյուղերը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ այն տարածքները, որոնք հանձնվելու են Ադրբեջանին, դրանք հայկական չեն։

Պատասխանելով Ադրբեջանին հանձնված Արցախի մասին հարցին էլ, Աշոտ Բալյանն ասաց․ «Արցախի էջը դեռ փակված չէ։ Այդ հարցերը դեռ կքննարկվեն, բայց հիմա դրված է ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցը»։

Հարցին՝ ի՞նչը ստիպեց ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյան՝ Հայաստանից դուրս լինելով կուսակցություն հիմնել եւ համանման ցույցեր սկսել, Աշոտ Բալյանը պատասխանեց․ «Ժողովրդի մեջ առկա պառակտվածությունը ստիպեց, որ դիմենք ակտիվ գործողությունների»։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930