Ապրիլի 9-ից 10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում։
Այս տարվա ընթացքում ընկերությունը արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։
Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետևանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի որոշակի խափանումներ նկատեն՝ կապված ուղիղ ձայնային զանգերի հետ։
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում։
Կարդացեք նաև
Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։
Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։