Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ՀԿ-ներն աջակցում են Վրաստանի քաղհասարակությանը ««օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ պայքարում

Ապրիլ 08,2024 10:26

 Հայաստանի հասարակական կազմակերպությունները աջակցության նամակ են հղել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, որը բողոքում է իշխող կուսակցության նախաձեռնության դեմ, այն է՝ ընդունել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը [պաշտոնական անվանումը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»]։

Առաջին փորձը 2023 թվականի մարտին ավարտվեց լայնածավալ հասարակական բողոքի ակցիաներով և օրինագծի հետկանչմամբ։

Ուղերձի տեքստը

«Հարգելի վրացի ընկերներ, գործընկերներ:

Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, հայտնում ենք ձեզ մեր համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեր քաջ դիմակայությանն ընդդեմ Վրաստանի կառավարության կողմից քաղաքացիական ազատությունների և մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման հետևողական ջանքերի, այդ թվում կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման միջոցով։

Մարդկանց գիտակցության մեջ, որոնք հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հասկացությունը սերտորեն ասոցացվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում էին մարդու իրավունքների ոտնահարման և անմեղների հետապնդման համար, ինչից մեր երկու ժողովուրդներն էլ լրջորեն տուժել են:

Հավատում ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարևոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը և այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, և թե՛ դրանից դուրս։

Մենք ցավով ենք հետևում զարգացումներին, բայց նաև հիանում ենք ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես և ի սկզբանե արմատավորված է մեր հասարակություններում, և նույնիսկ պատմության ամենամռայլ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ձեզ և այլ նախաձեռնություններով, որոնք դուք օգտակար կհամարեք»։

Հայտարարությունը ստորագրել են՝

  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,
  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ,
  • «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ,
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ,
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ,
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն,
  • «Հոդված 3 ակումբ»,
  • Սպիտակի Հելսինկյան խումբ,
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե,
  • Լրագրողների «Ասպարեզ» ակումբ,
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
  • «Կանանց իրավունքների տուն», Գյումրի
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,
  • «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ,
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ,
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ,
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ,
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն,
  • «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ,
  • «Կանանց օրակարգ» ՀԿ,
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,
  • Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա,
  • «Մեդիագետ» ՀԿ,
  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյան,
  • Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ Նվարդ Մանասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930