Ապրիլի 7-ին` տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն