«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի անցյալ տարվա ամենամեծ դասը, որ մենք պետք է հասկանանք, այն է, որ եթե աշխարհից վերանա Հայաստանը՝ աշխարհը տխրելու է 2 օր, հետո բոլորն անցնելու են իրենց գործերին:
Աշխարհ հասկացությունն էլ շատ չափազանցված է, օրինակ Բրազիլիան ու Ինդոնեզիան հաստատ չեն էլ նկատելու Հայաստանի ոչնչանալը: Հա, Ֆրանսիայի նախագահը մի երկու ելույթ կունենա, ԱՄՆ պետքարտուղարն էլ, գուցե նույնիսկ ԱՄՆ նախագահը, ՌԴ նախագահն էլ կմեղադրի մեզ մեր ոչնչանալու կապակցությամբ ու վերջ, երկու օրից բոլորը կանցնեն իրենց գործերին:
Բայց ով ա՞ իրականում տխրելու. լիբանանահայը, սիրիահայը, Լաս Վեգասում ու Շանհայում ապրող հայը, Սարատովում ու Սիդնեյում ապրող հայը: Ինչու՞, որովհետև իրենք են որբացողը:
Կարդացեք նաև
Հայաստանի վերանալուց աշխարհը տխրելու է 2 օր: Սա պետք է բոլորս լավ գիտակցենք ու մենակ էդ ժամանակ հույսներս կդնենք մեզ վրա ու կլուծենք բոլոր խնդիրները, որն ունենք, իսկ մենք ունենք բոլոր խնդիրները լուծելու պոտենցիալը»: