Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը հրետակոծում է հայկական դիրքերը և տեղեկություններ է տարածում, որ հենց Հայաստանն է կրակում. X-ի իր էջում գրել է ԼՀԿ նախագահ, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա Ադրբեջանի հաստատած քաղաքականությունն է, որից հետո նրանք նախաձեռնում են սադրիչ ագրեսիվ էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ Մեր բոլոր գործընկերները պետք է լավ հասկանան, որ Հայաստանը Ադրբեջանի վրա կրակելու կամ Ադրբեջանին սադրելու պատճառ չունի, այլ Ադրբեջանն ունի, քանի որ սպառնալով կամ ուժի կիրառմամբ շարունակում է Հայաստանին պարտադրել իր ոչ լեգիտիմ պահանջները։ Այստեղ լուծումն անգամ տեսանելի չէ, քանի որ Արևմուտքը աչք է փակում Ադրբեջանի հանցավոր ռեժիմի պահվածքի վրա, իսկ Ադրբեջանը շարունակում է անպատիժ նոր հանցագործություններ կատարել։ Ես պնդում եմ, որ հայկական ուժերը չեն կրակել, իսկ սա ճիշտ հակառակն է։
Եթե Ադրբեջանը չպատժվի և իր վարքագծի համար չզգա բացասական հետևանքներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ, նա երբեք չի դադարեցնի իր ագրեսիվ պահվածքն ու անվերջ դժգոհությունները»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Թարգմանությունը` «Ազգ»-ի
For several days now, Azerbaijan has been shooting at Armenian positions and spreading information that it Armenia, who is shooting. This is the well established policy of Azerbaijan, after which they initiate a provoking aggressive escalation at some parts of Armenia-Azerbaijan… pic.twitter.com/ztRRrTtUIF
— Edmon Marukyan (@edmarukyan) April 7, 2024