Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն են էլ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը փրկարարները դուրս են բերել ուղևորի նստատեղից, իսկ եթե նա ամրակապված լիներ, հետևաբար չէր հայտնվի ուղևորի նստատեղին ու հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա սրտի կաթված է ստացել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: