Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Ապրիլ 07,2024 13:50

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Սիրելի’ կանայք և աղջիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ  ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը  մեծարելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում, իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ հիմքերն էլ ավելի է ամրապնդում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Կարևոր է, որպեսզի պետությունը նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ իրականացնի շարունակական քայլեր։ Գործընթացի հաջող իրականացման համար առանցքային է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը։ Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում` կանանց դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելու և կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930