Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը Փարիզի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարն է, այսօր մրցահարթակ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։
Իր քաշային կարգի օլիմպիական վարկանիշային ցուցակում մինչեւ այս մրցաշարը մեր ծանրորդը 9-րդն էր՝ երկամարտի 377 կգ (օլիմպիական ուղեգիր ստանում են յուրաքանչյուր օլիմպիական քաշից 10 լավագույնները)։
Հանդես գալով «B» խմբում՝ Անդրանիկ Կարապետյանը ձախողեց պոկում վարժությունը եւ զրո ստանալով վտանգեց Փարիզ մեկնելու հեռանկարը։ Սակայն «A» խմբի պայքարի ավարտից հետո պարզ դարձավ, որ մեր ծանրորդը, այնուամենայնիվ, պահպանել է տեղը լավագույն տասնյակում եւ մեկնում է Փարիզ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ