«ՀայաՔվե» նախաձեռնությունն ավարտել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․ Նախատեսվում է կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։ Հուշամատյան-գիրքն առաջիկայում կներկայացվի հուշ-երեկոյի ժամանակ, որին հատուկ հրավիրյալի կարգավիճակում ներկա կլինեն նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, հարազատները։
Նախաձեռնության անդամներն այս աշխատանքը համարում են իրենց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը։ Այս աշխատանքն ավելի է կարեւորվում՝ գործող իշխանության՝ այս եւ Արցախին վերաբերվող շատ այլ հարցերում լուռ անտարբերության, հաճախ նույնիսկ մերժողական քաղաքականության ֆոնին։
Հիշեցնենք, Արցախի շրջափակման ընթացքում «ՀայաՔվե»-ն ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Արցախը հայկական պահելու հարցով։ Ստորագրահավաքի առաջին փուլում 50 հազարից ավել ստորագրություն էր հավաքվել։
Կարդացեք նաև
Ն․ Գ․