Բաժանորդներ
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների բազան 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,3 միլիոն բաժանորդ՝ 2022 թվականի համեմատ 2,2 տոկոս ավելանալով: Բաժանորդների գերակշիռ մասը՝ 1.87 միլիոնը, օգտվում է ինտերնետից: Նախորդ տարվա համեմատ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվն աճել է 4.4%-ով:
Նոր ակտիվացումները նախորդ տարվա նկատմամբ աճել են 6.2%-ով՝ կազմելով 650 հազ. բաժանորդ: 2023 թ-ին ընկերության բաժանորդները հիմնականում նախընտրել են Unlim սակագնային պլանը՝ 4500 դրամ ակտիվացման վճարով: Այն լայն տարածում է գտել նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում, շնորհիվ հանրապետությունում ընկերության ցանցի առավել լավ ծածկույթի:
Կարդացեք նաև
«Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է արձանագրել կայուն աճ. սա արդյունք է նորարարությունների, կորպորատիվ արդյունավետ կառավարման, ներդրումների ու թիմային աշխատանքի: Հատկանշական է, որ խիստ մրցակցային շուկայում Վիվա-ՄՏՍ-ը մշտապես հաղթող է դուրս եկել այնպիսի իրավիճակում, երբ միակ օպերատորն էր, որ տնային տնտեսություններին չէր ապահովում ֆիքսված կապ: Այժմ, երբ գործարկել ենք սակագնային RED պլանը՝ մեր և գործընկերների թիմերի ջանքերով, մենք կարող ենք նրանց տրամադրել մրցակցային գործիք և բնակչությանը մատուցել բջջային կապի, ֆիքսված ինտերնետի ու հեռուստատեսության ծառայություններ: Բացվել են հետագա առաջընթացի հնարավորություններ: Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել իր ներդրած՝ Հայաստանում միակ 5G ցանցն ու կատարելագործել 3G ու 4G ցանցերը», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Եկամուտներ
2023 թվականի արդյունքներով ընկերությունը արձանագրում է կայուն բարձր ֆինանսական աճ: Գործառնական եկամուտները 2022 նկատմամբ աճել են 5%-ով, կազմելով 53.52 մլրդ դրամ, իսկ ինտերնետ ծառայություններից ստացված եկամուտները աճել են 6.5%-ով՝ կազմելով 27.21 մլրդ դրամ:
Հիմնական ցուցանիշները բարելավվել են կապի ծառայություններից ստացվող եկամուտների ավելացմամբ, որին նպաստել են ընկերության գրագետ ռազմավարության շրջանակներում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված բաժանորդների համար լրացուցիչ արժեք ստեղծելուն.
մասնավորապես` ինտերնետ ծառայություններից օգտվողների համար
- Գործարկվել է Unlim սակագնային պլանը
- X և Y սակագնային պլանների բաժանորդները ստացել են 2 անգամ ավելի շատ ինտերնետ և ձայնային փաթեթներ
- Yandex+ բաժանորդագրությունը հասանելի է դարձել X և Y սակագնային պլանների բաժանորդների համար՝ առանց լրացուցիչ վճարների, տալով հնարավորություն վայելել Yandex+ մի շարք թվային ծառայություններ՝ ներառյալ ֆիլմեր դիտելը, երաժշտություն լսելը, իսկ տաքսի պատվիրելիս՝ ստանալ ավելի մատչելի ուղևորությունների հնարավորություն:
- Բարելավվել է Լիցք+ ծառայությունը, որը բաժանորդներին թույլ է տվել օգտվել կապի ծառայություններից մինչև 3000 դրամի չափով և վճարել դրանց համար ավելի ուշ
Նախորդ տարվա համեմատ աննախադեպ 40% աճ է գրանցվել ռոումինգ ծառայություններից ստացված եկամուտներում, ինչը պայմանավորված է «ՎՈՅԱԺ» ծառայություն հարմարավետությամբ. բաժանորդները 2023թ. ունեցել են հնարավորություն մինչև հինգ անգամ ավելի շատ ինտերնետ օգտագործել «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:
Ամպային ծառայություններ
Ամպային ծառայություններից եկամուտը 2023 թ-ին կազմել է 96.4 մլն դրամ, աճը 2022 թ-ի համեմատ՝ 91.4%:
Կապիտալ ծախսեր/ներդրումներ
Ընկերության կապիտալ ծախսերը 2023 թ. կազմել են 11.02 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7%-ով, ինչի արդյունքում ընկերությունը 2023թ-ին առաջինը Հայաստանում ներդրեց.
- 5G ցանցը, որը ներկայումս գործում է Երևանի փոքր կենտրոնում, Գյումրիի կենտրոնական հատվածում ու մի քանի այլ բնակավայրում: Ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել 5G ցանցի հասանելիությունը թե՛ Երևանում, թե՛ մարզերում:
- Նորարարական VoLTE և VoWiFi (Wi-Fi Calling) ծառայությունները, որոնք հասանելի են միայն Վիվա-ՄՏՍ ցանցում և որոնցից օգտվում է ընկերության բաժանորդների կեսից ավելին: VoWiFi ծառայությունից բաժանորդները օգտվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ընդ որում՝ այսօրինակ զանգերի դեպքում կիրառվում են տեղական սակագներ:
Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին.
- 2G – հասանելի է բնակչության 99,5 տոկոսին
- 3G – հասանելի է բնակչության 99,8 տոկոսին
- 4G/LTE – հասանելի է բնակչության 99,6 տոկոսին
- Արևային էներգիայով սնուցվող 13 կայան
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը 2023-ին սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ: Աջակցություն Աուտիզմի ազգային հիմնադրամին, «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, աջակցություն ՏՀՏ կրթության ոլորտին, բնապահպանական ծրագրերին, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն (FPWC): Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին: Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը: Հիմնադրման օրվանից կատարված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է 28,000,221,230 ՀՀ դրամ: Առավել մանրամասն, այստեղ
Հարկեր
Խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 13-րդ հորիզոնականը: 2023 թվականին ընկերությունը վճարել է 13,034,433,600 դրամ հարկ՝ ամենաշատը ոլորտի ընկերությունների շրջանում:
ՎԻՎԱ-ՄՏՍ