Փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Խոշտանգման դեպք է տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիս բաժնում։
2024 թ․ մարտի 28-ին, ժամը 16։30-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանատանը բանվորական աշխատանքներ կատարելու ժամանակ Մասիս քաղաքի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել, այնուհետև ձերբակալվել իմ վստահորդներ՝ Է․Հ․-ն և Հ․ Մ․-ն։
Վերջիններս դաժան ծեծի են ենթարկվել նույն բաժնի աշխատակիցների կողմից։
Է․Հ․-ն ստացված վնասվածքների արդյունքում ունի ձախ ականջի պատռվածք և կապտուկներ մարմի տարբեր հատվածներում։
Հ․Մ․-ն ոստիկանության աշխատակիցների խոշտանգման արդյունքում ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, այդ թվում նաև վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում։
Կարդացեք նաև
Ոստիկանության աշխատակիցները քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով անմարդկային ձևով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:
Խոշտանգման դեպքի վերաբերյալ ներկայացվել են համապատասխան հաղորդումներ, ՀՀ Քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։