ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու է սահմանային լարվածությունը մեծացնելու և հնարավոր ագրեսիվ քայլերի գնալու նպատակով։ Այս գործողությունները կարող են մի կողմից որպես «ծառայություն» մատուցվել Մոսկվային, մյուս կողմից՝ հարցականի տակ դնել արևմուտքի հեղինակությունը տարածաշրջանում։
Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության։ Հենց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը։
Սա ճիշտ այն պահն է, որ արևմուտքը ցույց տա իր հստակ քաղաքականությունը և զսպման մեխանիզմները Ադրբեջանին հնարավոր ագրեսիվ գործողություններից հետ մղելու հարցում։