Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում դատարան հայց է ներկայացվել՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից եւ նրա եղբայր Նաիրի Սահակյանից, հօգուտ ՀՀ-ի, 4 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ բռնագանձելու մասին: Սարգիս Սահակյանը պաշտոնավարել է 2009-2016 թթ․, նա այդ շրջանում իսկական ահուսարսափ էր մարզի բնակչության համար: Բոլոր տենդերները շահում էր նրանց ընտանեկան «Ես եւ նա» ՍՊԸ-ն։
Սահակյանը, որը սրտի վիրահատություն է տարել, երեկ մեզ ասաց, որ խոսքը ոչ թե 1 միլիարդից ավելի գումարի մասին է, այլ՝ 40 մլն դրամի․ «Իրենց ենթադրյալ կասկածով ես 40 միլիոն պիտի վճարեմ, որովհետեւ իբր գույքերիս ծագումն անօրինական է, ասում են` որտեղի՞ց քեզ էդ գումարը, որ էդ առել ես։ Բայց ես չեմ ընդունում, ես էդ գումարից հարյուր անգամ ավել փող եմ էս պետությանը, բանակին տվել, ժողովրդին, աշխատատեղեր ստեղծել։ Ես ապացուցելու եմ, որ իրենք ճիշտ չեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում