Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան․ Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին. «Ժողովուրդ»

Ապրիլ 06,2024 10:20

Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ:

Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ խնդրելով պատասխանել հետեւալ հարցերին. ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում է սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչո՞ւ դեսպանը, որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը.

«Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ շփումներին եւ խաղաղության գործընթացին։ Այս գործընթացի հիմքը հարավկովկասյան երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն են, նպատակը պետք է լինի տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղությունը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930