Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն․ «Փաստ»

Ապրիլ 06,2024 09:45

Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք ունեցել: Կարողացել ենք հավաքագրել և նույնականացնել 167 զոհի անուն իրենց բարեկամների միջոցով: Բոլոր զոհերի ընտանիքների անդամների հետ զրուցել ենք: Նրանք այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Մեզ տրամադրել են կենսագրականներ, լուսանկարներ: Առաջիկայում նախատեսում ենք գիրք-ալբոմ տպագրել: Միայն «ՀայաՔվեն» զբաղվեց այս կարևոր աշխատանքով: Որևէ այլ նախաձեռնություն, քաղաքական ուժ, նույնիսկ Արցախի իշխանությունները, ցավոք, դա չնախաձեռնեցին: Մեր բարոյական պարտքը և կարևոր առաքելություններից մեկը համարեցինք այդ տվյալները հնարավորինս արագ հավաքագրելը, նույնականացնելը և տարածելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը: Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն: «Վերջին մի քանի պատերազմների մեր զոհերն անանուն են մնացել: Ապրիլ յան պատերազմից հետո մեր հերոսների մեծադիր նկարները տեսնում էինք քաղաքի փողոցներում գրաֆիտիների տեսքով, իսկ հիմա հազարավոր զոհերի անուններ հայտնի չեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930