Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ «Հետք»

Ապրիլ 06,2024 09:20

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած թանկարժեք գույքը։ Եթե պաշտոնյաների ունեցած գույքի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա այն ենթակա է հայտարարագրման։ Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաններին։ Այս անգամ կանդրադառնանք բարձրաստիճան այն պաշտոնյաներին, որոնք 4 մլն դրամը գերազանցող կահույք են հայտարարագրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում գործող պաշտոնյաներից վեցն են թանկարժեք կահույք հայտարարագրել։ Հոդվածում կահույքների արժեքները նշված են՝ ըստ պաշտոնյաների հայտարարագրերում լրացված արժույթի։

Ինչպես և ժամացույցների դեպքում էր, այստեղ ևս ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Իշխանական պատգամավորը հայտարարագրել է կահույքի 4 հավաքածու, որոնցից ամենաթանկարժեքը՝ ճաշասենյակի կահույքի հավաքածուն 300 հազար ԱՄՆ դոլար է։ Արսենյանը դա գնել է 1995 թվականին։

2019 թվականին Գուրգեն Արսենյանը գնել է 110 միլիոն դրամ արժողությամբ խոհանոցային կահույքի հավաքածու։ 2001 թվականին էլ ձեռք է բերել ննջասենյակի և հյուրասենյակի կահույքի հավաքածու՝ համապատասխանաբար 62 մլն և 18 մլն դրամ արժեքներով։

Երկու միավոր թանկարժեք կահույք է հայտարարագրել Արսենյանի գործընկեր, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 12 միլիոն դրամ արժողությամբ կահույքը Սուքիասյանը ժառանգություն է ստացել 1995 թվականին։ 7 միլիոն դրամ արժեցող մեկ այլ կահույք էլ ՔՊ-ական գործարար պատգամավորը ժառանգություն է ստացել 1997-ին։

Թանկարժեք կահույք է հայտարարագրել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կարեն Նազարյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2024թ․ փետրվարի 2-ին։ Մինչև այդ նա համատեղությամբ զբաղեցնում էր Սուրբ Աթոռում և Պորտուգալիայում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Կարեն Նազարյանի հայտարարագրած թանկարժեք կահույքի արժեքը 15 հազար շվեյցարական ֆրանկ է, որը համարժեք է 16,5 հազար ԱՄՆ դոլարին։ Այդ կահույքը Կարեն Նազարյանը գնել է 2002 թվականին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930