ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում հրապարակել է Հայաստանի քարտեզը և գրել. «ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա»: Րոպեներ անց խմբագրել է գրառումը և մեկ այլ քարտեզ տեղադրել, որտեղ, ի տարբերություն նախորդի, որպես Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը ադրբեջանական են դարձել:
«ՉԻ». Ափսոս: Այդքան հզոր, վճռական, համարյա ոչմիթիզական ստատուս էր գրել, էն էլ փոզմիշ եղավ քարտեզի պատճառով:
Երևի Ալեն Սիմոնյանը կարմիր հեռախոսով ուղիղ կապ ունի Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում