«Մենք կենտրոնացած ենք նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության կառուցման վրա։ 8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հարցում»,- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիի հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիին։
Նրա հավաստմամբ՝ Հայաստանին կտրամադրվի համակարգված արձագանք մատակարարման խափանումների դեպքում՝ միաժամանակ բարելավելով էներգաարդյունավետությունը: Այս ֆինանսավորումը նաև կուժեղացնի Հայաստանի կարողությունը՝ ավելի լավ կառավարելու երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության կարևորագույն խոցելիությունները։ Էրին ՄքՔիին նաև հայտնեց՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հայ ֆերմերների հացահատիկի արտադրության և պահեստավորման կարողությունների մեծացմանն ուղղված ջանքերին՝ հայտնելով նաև առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագրի մասին։ Նաև հավելեց՝ շարունակելու են աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և ՀՀ կառավարության հզորացմանը․ «Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք որպես առաջնահերթություն Հայաստանի ժողովրդին մարդկային արժանապատվությանն աջակցելու վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ