Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք` սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ` իրար ուտելով երկիրը հանձնեցին». Բագրատ Սրբազան

Ապրիլ 05,2024 23:55

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնության հավաքը։ Հանդիպումը սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աղոթքով։

Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց Տավուշի մարզի 4 գյուղերի հնարավոր հանձնման հետևանքով սպասվելիք արհավիրքները։

Գնդապետ Միհրան Մախսուդյանը խոսքն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքով. «Հայրենիքն սկսվում է սահմաններից»։ Կոչ արեց պայքարել, չվախենալ, միասնական լինել և հետևել Նժդեհի խոսքին. «Ժողովուրդներն առանց հայրենասիրության նման են մարմնի առանց հոգու»։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ «քաղաքականություն» եզրը մոլորություն է։ Հայաստանում չկա «քաղաքական» ինստիտուտ։ Կա հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունության խնդիր և ռազմական ու տնտեսական բաղադրիչների համադրության հարց։ Այնուհետև ներկայացվեց թշնամի երկրների ռազմավարությունը, ռազմա-կան, տնտեսական մարտահրավերները. «Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հզոր և հարուստ։ Ու սա կարող է լինել շուրջ մեկ տարում»։

Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք` սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ` իրար ուտելով երկիրը հանձնեցին»։

Վերջում Սրբազանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով վախենում են մասնակցել շարժմանը. «Մի՛ վախեցեք։ Հնարավորություն ունեք սրբագրելու ձեր կոմֆորմիզմը»։

Շարժման անունը վերահաստատվեց. «Տավուշը հանուն հայրենիքի»։

Միասնաբար ընտրվեց նաև կարգախոսը` ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ։

 

«Տավուշը հանուն հայրենիքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դե, ձեզ տեսնենք տավուշցիներ, կամք դրսևորեք և ձեր սկսած շարժմանը շատերը կմիանան։ Ապացուցուցեք, որ Տավուշը կրող է ձեր հայրենակից թուրքահպատակ նիկոլի պարտվողական և հանձնողական ծրագրերը առ ոչինչ համարել և սկսել Հանուն Հայրենիքի շարժումը և սկիզբ դնել մեր ազգի փրկության։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930