Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպման նպատակն էր օգնել կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի, քաղաքական բարեփոխումների և մարդասիրական օգնության վրա»․ Ջեյմս Օ՛Բրայեն

Ապրիլ 05,2024 23:35

«Հանդիպման նպատակն էր օգնել կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի, նրա քաղաքական բարեփոխումների և մարդասիրական օգնության վրա»,- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Նա հայտնեց՝ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը հանդիպումը սկսել են՝ ընդգծելով, որ  վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ «Մենք նաև նշել ենք մեր հիացմունքը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների վերաբերյալ։ Մենք տեսել ենք էական բարեփոխումներ և ջանքեր՝ կառուցելու համաշխարհային տնտեսություն և քաղաքական համակարգ, որը կարտացոլի Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Այսպիսով, մեր նպատակը դա շարունակելն է: Մենք նաև գիտենք, որ այս հանդիպումը տեղի է ունենում մի համատեքստում, որտեղ շարունակական ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ։ Այս հանդիպումը վերաբերում էր Հայաստանում բարեփոխումներին, բայց մենք, անշուշտ, խրախուսեցինք Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել հասնել վերջնական համաձայնության Ադրբեջանի հետ»։

Ըստ Ջեյմս Օ՛Բրայենի սա տարածաշրջանի համար երկարաժամկետ անվտանգության ապահովման և բարգավաճման զարգացման լավագույն ուղին է՝ հատկապես նոր առևտրային ուղիները, որոնք կարող են անցնել Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա:

ԱՄՆ փոխպետքարտուղարն ասաց, որ ինչպես հայտնել է պետքարտուղարը, անցած ֆինանսական տարում մենք տրամադրել ենք ՀՀ-ին 65 միլիոն դոլարի օգնություն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930