Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք այն տպավորությունը չեմ ունեցել, որ մենք Ադրբեջանի նախագահին համոզելու նպատակ ունենք»․ Ջեյմս Օ՛Բրայեն

Ապրիլ 05,2024 23:13

«Երբեք այն տպավորությունը չեմ ունեցել, որ մենք Ադրբեջանի նախագահին համոզելու նպատակ ունենք»,-Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔիի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը՝ պատասխանելով Թուրան գործակալության լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանի նախագահին այդպես էլ չհաջողվեց համոզել՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բացատրությունը բավարար չափով համոզի՞չ չէր կամ միգուցե նրանք առաջնորդվում են Ռուսաստանի նարատիվո՞վ։

Ջեյմս Օ՛Բրայենը վստահեցրեց՝ շատ պարզ ու հասկանալի ասել են Ադրբեջանի նախագահին, թե ինչ են մտադրված անել և արել են այն, ինչ ասել են․ «Ես կարծում եմ, որ խոստումները կատարելու վրա է կառուցվում վստահությունը։ Այնպես որ, սա է առաջ գնալու  ճանապարհը։ Մենք չափազանց բաց ենք քննարկումներում տարածաշրջանի կառավարությունների հետ, և  չկան անակնկալներ։ Դուք պետք է նաև հարցնեք Ադրբեջանի ժողովրդին, թե ինչու են նրանք անում այն, ինչ անում են։ Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդի ընտրությանը և կշարունակենք դա անել այն ճանապարհով, որը տանում է  խաղաղության, բարգավաճման և գլոբալ շուկաների հասանելիության»։

ԱՄՆ փոխպետքարտուղարը, փաստելով, որ Իլհամ Ալիևի հետ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագահը զրուցել են, ասաց․ «Կառուցողական զրույց է եղել։ Տեղյակ եմ, Իլհամ Ալիևին ասվել է, որ գնում են այն ճանապարհով, ինչը նկարագրվեց այսօր։ Նախագահը դա հասկացել է, նաև ասել է, որ  համագործակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ յուրաքանչյուր երկրի գործն է։ Եվ մենք կշարունակենք աջակցել խաղաղության հասնելու՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ջանքերին։ Դա լավագույն ճանապարհն է տարածաշրջանի համար»։

Ջեյմս Օ՛Բրայենը վստահեցրեց՝ պետքարտուղարը հասկանալի կերպով հայտարարել է, որ մենք աջակցում ենք  Հայաստանի ժողովրդի քաղաքական ընտրությանը․ «Հասկանալի է, որ հայ ժողովուրդն ընտրում է բարգավաճման, զարգացման, գլոբալ շուկաներին ինտեգրման ճանապարհը, որը որոշակի բարեփոխումներ և աջակցություն է պահանջում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930