Aravot.am-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին Երեւանի թիվ 28 մսուր-մանկապարտեզի տնօրենը հաղորդում է ներկայացրել Ոստիկանությունում՝ տվյալ մանկապարտեզի սաներից մեկի ծնողի կողմից խուլիգանական արարքներ կատարելու վերաբերյալ։
Մեզ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի սաներից մեկի հայրը խմբասենյակում հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների ու երեխաների հասցեին իր երեխային վնասելու համար ու դրա համար պատասխան տալու մասին հայտարարություններ արել։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Այս պահին տվյալ վարույթով դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։
Մանկապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում դեպքին անդրադառնալով միայն ասաց, որ երեխայի վնասվածքը խմբի այլ երեխայի կողմից է եղել, ոչ թե՝ աշխատակազմի: Այլ մանրամասներ նա չհայտնեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ