Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունների միակ հենարանը ուժային կառույցների մի մասն է, այնտեղ էլ կան մարդիկ, որոնք դժգոհ են»․ Սարգիս Ավետիսյան

Ապրիլ 05,2024 22:20

«Դասական քաղաքական գործունեություն ծավալելն այս պահին Հայաստանում մի փոքր տարօրինակ է։ Հիմնականում մենք գործ ունենք ազգային ազատագրական պայքարի հետ, որովհետեւ շատ ցավալի է, բայց այսօր իշխանության ղեկին հայտնվել են հարեւանությամբ գտնվող ցեղերի ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանն օր առաջ այս տարածաշրջանում վերանա»,- այս մասին «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։

Նա հավելեց․ «Արդյոք մենք ունե՞նք ռեսուրս, որ դիմակայենք այս խնդրին։ Կարծում եմ՝ այո։ Կարո՞ղ ենք այդ ռեսուրսը միավորել եւ հաջողության հասնել, կարծում եմ՝ այո։ Այսօր այս համագումարին ներկա չեն շատ քաղաքական ուժեր, գուցե որոշները ինչ-որ գործեր ունեն, հարցերով են զբաղված, բայց մենք պետք է կարողանանք մեր ուժերը միավորել։ Եվ այդ միավորման արդյունքում կկարողանանք այս զավթիչներին ուղարկել հանգստի եւ նորից կառուցել մեր երկիրը։ Մենք որեւէ միլիմետր անգամ չունենք զիջելու որեւէ մեկին։ Եվ այն հայտարարությունները՝ տանք գյուղերը, որ հանգիստ ապրենք, բոլորը հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Այս իշխանությունների միակ հենարանը ուժային կառույցների որոշակի մասն է։ Այնտեղ էլ կան մարդիկ, որոնք օր առաջ սպասում են, թե երբ է գալու այդ ժամը, որ դուրս գան ու միասնական պայքարով սրանց ուղարկենք իրենց համապատասխան տեղը»։

Սարգիս Ավետիսյանն ասաց, որ ընդդիմադիր դաշտին դեռ չի հաջողվում ուժերը կենտրոնացնել, բայց ամեն ինչ պետք է անել, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի․ «Ազգային ազատագրական պայքարը պետք է հասցնենք ավարտին, հետո զբաղվենք քաղաքական գործերով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930