Հայ ազգի թիվ մեկ խնդիրն է հնարավորինս արագ համախմբվել եւ կոնկրետ գործողություններով կասեցնել այս գահավիժումը։ Այս մասին «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը։
«Վերջին տարիներին իշխանությունների պարտվողական ու ձախողված քաղաքականության հետեւանքով Արցախը հայաթափվեց։ Ընդդիմությունը թե խորհրդարանում, թե հանրայի հարթակներում չկարողացավ հակադարձել փաշինյանական ռեժիմին։ Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը զբաղված է պետական շահերի վրա հիմնված քաղաքականության իրականացմամբ, այլ Նիկոլ Փաշինյանի ազգադավ հրահանգների կատարմամբ, նրա՝ օտարի շահերը սպասարկող ցանկությունների բավարարմամբ։ Մինչեւ ե՞րբ պետք է հայը հանդուրժի, մինչեւ ե՞րբ պետք է հանդուրժենք ազգակործան պատուհասի քաղաքականությունը։ Պահը օրհասական է, հապաղելու իրավունք ու ժամանակ չունենք»,- ասաց նա։
Ըստ Անահիտ Եղոյանի՝ հայ ազգի թիվ մեկ խնդիրն է հնարավորինս արագ համախմբվել, կոնկրետ գործողություններով կասեցնել այս գահավիժումը եւ անդունդի եզրից դուրս բերել երկիրը, վերականգնել ազգային ոգին ու ազգային արժեհամակարգը։ «Մեր բոլոր ողջամիտ հայրենակիցներին՝ թե ՀՀ-ում, թե Սփյուռքում խնդրում եմ չընկճվել, չհուսահատվել ու պատրաստվել հայոց նոր պետականության ստեղծման քրտնաջան աշխատանքին։ Պետականություն, որը հիմնված կլինի ոչ թե ստի ու կեղծիքի, այլ ազնվության ու արդարության վրա»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ