Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ պետք է կատարի հստակ եւ գիտակցված անձնական ընտրություն»․ Արշակ Կարապետյան

Ապրիլ 05,2024 21:00

«Համահայկական ճակատ» կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար էր հրավիրել։ Շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ելույթում ասաց, որ ազգերը, որոնք ճակատամարտում ընկնում են, նորից վերածնվում են, իսկ այն ազգերը, որոնք հանձնվում են, կորչում են։ «Ցավոք սրտի, մեր երկրի ղեկավարը որոշել է չհանձնել իր աթոռը, փոխարենը հանձնում են մեզ, մեր տարածքները, մեր հողն ու ջուրը։ Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի քաղաքացի պետք է կատարի հստակ եւ գիտակցված անձնական ընտրություն՝ անտեսել պատմական հայրենիքի շահերը, պատրաստվել նվաստացմանն ու հերթական վերաբնակեցմանը, թե՞ ջանք չխնայել մեր ազգային մշակույթի, մեր երկրի պահպանման համար, որի գոյությունն այժմ վտանգի տակ է։ Պետք է կասեցնել Հայաստանի դեգրադացիայի գործընթացը եւ օբյեկտիվ սահմանադրական գնահատական տալ երկրի իշխանությունների գործողություններին։ Նրանց պետք է կանխել եւ կանգնեցնել»,- ասաց նա։

Արշակ Կարապետյանի խոսքով՝ հայկական դիվանագիտության ձախողումը հանգեցրեց միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակազրկմանը։ «Մենք, որ նախորդ դարի սկզբին՝ եղեռնից հետո, ուժ գտանք եւ վռնդեցինք թուրքերին մեր տարածքներից, մենք այսօր ասում ենք՝ էս չորս գյուղը մերն է, թե մերը չէ։ Մենք չենք քննարկում գյուղերի պատկանելության հարցը, մենք քննարկում ենք այն դիվանագետների քայլերը, ովքեր մեզ ուզում են խաբել։ Մենք ասում ենք՝ եթե մի բան տալիս ենք, ուրեմն պետք է մի բան ստանանք։ Վերջին օրերին թղթի վրա կտրած Հայաստանի քարտեզից վախենում եմ, որ այդ թուղթն էլ չլինի։ Այդպես եղավ Արցախի հետ, գյուղ-գյուղ տալով՝ վերջը կորցրինք Արցախը։ Ինչքա՞ն մենք պետք է զիջումներ անենք, նորի՞ց վերադառնանք 100 տարի առաջ։ Հանձնելով Կարսը՝ մտածում էինք, որ թուրքերը կբավարարվեն, էլ առաջ չեն գա։ Մեր գերիներն Ադրբեջանում են՝ գեներալներ, նախագահներ։ Այնտեղ ոչ միայն հայերն են կալանավորվել, այնտեղ նաեւ թալիշների, լեզգիների լիդերներն են կալանավորված։ Եվ այդ երկրի հետ մենք փորձում ենք նստել՝ հավասարը հավասարի հետ բանակցելու։ Բանակցություններից հանել են մեր դաշնակցին»,- հավելեց նա։

Արշակ Կարապետյանը հավելեց, որ եթե չկա «խաղաղության պայմանագիր», չի կարող լինել սահմանազատման գործընթաց։ Հակառակ դեպքում խոսակցությունը լինելու է միակողմանի եւ պահանջի տեսքով։ «Ի՞նչ է նշանակում՝ երկրի ղեկավարը գնում գյուղացուն ասում է՝ հող կտա՞ս, թե՞ չես տա։ Դա ի՞նչ մոտեցում է, որ վաղն էլ ասի՝ տեսա՞ք, դուք չտվեցիք, դրա համար կռիվ սկսվեց, ես մեղավոր չեմ։ Հիմա էլ մեղքը գցի գյուղացիների վրա՞։ Ես չեմ կարծում, որ մենք դա պետք է հանդուրժելու» Ինչ վերաբերում է մեր գերիներին, հավատացեք, մենք այստեղ աշխատում ենք եւ անպայման մեր գերիներին բոլոր հետ ենք բերելու»։

Արշակ Կարապետյանը նաեւ նշեց, որ տարածաշրջանի բոլոր երկրներին Հայաստանին կոչ են անում տարածաշրջան չբերել Արեւմուտքին․ «Մենք գնում ենք բոլորին հակառակ, այդ ամենը պետք է բերել շատ ծանր հետեւանքների, Հայաստանի տարածքում կարող են բախվել մի քանի պետություններ, ռազմական գործողություններ կարող են սկսվել մի քանի պետությունների կողմից, այն, ինչ տեղի էր ունենում Սիրիայում։ Ինչ-որ մեկը լուրջ հավատում է, որ մեզ կընդունեն Եվրախորհո՞ւրդ։ Ինչո՞ւ ենք խաբում ինքներս մեզ։ Գնացել է ողորմություն, փող է խնդրում։ Ի՞նչ ծրագրով են 2021 թվականին ընտրվել, ինչո՞ւ չեն կատարում այդ ծրագիրը, հակառակ են գնում իրենց ծրագրին, որի շնորհիվ ընտրվել են։ Ինչքա՞ն կարելի է ստախոսությամբ ու վախկոտությամբ զբաղվել»։

Արշակ Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ անպայման անելու են այն, ինչ պլանավորել են․ «Շատերն ասում են՝ ո՞նց կարող է դրսից Կարապետյան Արշակը ինչ-որ բան փոխի այստեղ։ Չէ, Կարապետյան Արշակը ոչինչ չի փոխելու, փոխելու եք դուք։ Մենք ստեղծելու ենք ամուր պետություն, մենք ունենալու ենք երկրի նախագահ, որին ընտրելու է ժողովուրդը։ Մենք վերականգնելու ենք մեր դպրոցները, վերականգնելու ենք հայոց պատմությունը, մենք հերոսների նկարները հետ ենք կպցնելու պատերին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930