Լրահոս
Օրվա լրահոսը

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Ապրիլ 05,2024 18:11

 2024թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 51 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը, նախնական տվյալներով, կազմել է 146.68 գրամ:

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իրացնելու նպատակով նշված զանգվածները, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով, կրիպրոարժութային հաշվին գումարներ վճարելով, ձեռք է բերել՝ տելեգրամ ալիքի միջոցով ստանալով դրանց գտնվելու վայրի մասին տվյալները։ Ապա թմրամիջոցի փաթեթների մի մասը տեղադրել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և տեղադրման վայրերի լուսանկարները և համապատասխան կոորդինատներն ուղարկել է նշված տելեգրամյան ալիքին՝ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար էլեկտրոնային դրամապանակի կամ վճարային տերմինալների միջոցով ստանալով վարձատրություն։

Ի թիվս այլ քննչական գործողությունների՝ նախաքննության ընթացքում կատարվել է նաև ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի արդյունքում ձերբակալված անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ իր կողմից տեղադրվել է թմրամիջոցի 4 փաթեթ, որոնցից  հայտնաբերվել է 1-ը։

Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված մի քանի փաթեթներից 12-ում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 51-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված սխեմայով այլ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, վերոհիշյալ տելեգրամյան ալիքի օգտատիրոջ (օգտատերերի), ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց առկայությունն ու ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930