Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը
Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-ական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։
Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք ․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։
Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
Կարդացեք նաև
Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ։