Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔին ճեպազրույցում անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցմանը:
Պատասխանելով «Radar Armenia»-ի հարցին, թե արդյոք ընթանում են ԱՄՆ-Հայաստան բանակցություններ ՀՀ միջուկային էներգետիկայի ապագայի ու դիվերսիֆիկացիայի հարցով, նա պատասխանել է. «2 ճանապարհ ենք խորհուրդ տալիս։ 1-ինը՝ գոյություն ունեցող ատոմակայանի անվտանգությունն ու արդյունավետության ուսումնասիրությունն է։ ՀՀ-ԱՄՆ գործակցությունը դիտարկում է տարբերակներ հնարավոր միջուկային ոլորտում էներգետիկ համագործակցության համար։ Սկզբի համար, գիտական փոխանակումներ՝ հնարավոր հետազոտական բաղադրիչի ուսումնասիրության համար։ Հետո՝ ատոմակայանի փոխարինելիության հարցերը, և վերջում՝ ֆինանսական բաղադրիչի գնահատական»։
Մանրամասներն` ավելի ուշ: