Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։ Կկառուցվեն նաև երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36 մլրդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի։
«Մենք առաջարկում ենք Թբիլիսյան խճուղին միանգամից կապել Եղվարդի խճուղուն՝ ձորի հատվածով, ինչպես նաև գետի վրայով կառուցել կամրջային հատված։ Եղվարդի խճուղում կլինի շրջանաձև երթևեկություն` մեկ մակարդակով, ի տարբերություն Թբիլիսյանի, որտեղ երկմակարդակ է։ Կարծում եմ` ճանապարհն էականորեն կթեթևացնի և հնարավորություն կտա մեր քաղաքացիներին շրջանցել Երևանի մուտքը»,-նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:
Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է։ Շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։
Ուլնեցի –Ռուբինյանց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածով։ Այստեղ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում դեպի Աճառյան փողոց: Ճանապարհահատվածը կունենա 3.6 կմ երկարություն։
«Այստեղ առաջարկում ենք «Ալմաստ» գործարանի մոտից կամրջային հատվածով նախկին երկաթգծի ճանապարհով շարունակել: Այդ ճանապարհը հնարավորություն կտա շարունակել առանց Աճառյան մուտք գործելու»,-նշում է Հարությունյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ ՀՈԱԿ-ի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնափաթող ճանապարհների կառուցման գործնական փուլին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Այ խաբեբաներ, դուք իսկի 50 մետրանոց փայտի կամուրջ չեք կարողանա սարքեք, ինչ թե մնաց 350 մետր երկարությամբ երկաթե կամուրջ։
Ձեր 6 տարվա իշխանության տարիներին նույնիսկ մի հատ մետրոյի կիսատ կայարան չավելացրեցիք, դուք սուտլիկ որսկաններ եք, կրկեսի ինքնապարգևատրվող ծաղրածուներ, բայց ոչ գործ անողներ։