Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամոթ, ամոթ»․ դատական նիստերի դահլիճից՝ Նարեկ Մալյանի գործով նախագահող դատավորին

Ապրիլ 05,2024 16:36

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին։

Նախագահող դատավորը, ուսումնասիրելով միջնորդությունը, որոշեց մերժել այն ու հայտարարեց․ «Նախ՝ դատարանին չներկայացվեցին բավական փաստական տվյալներ, որ առկա է օրենսդրությամբ նախատեսված հիմքերից որևէ մեկը, այն հանգամանքը, որ դատարանը միջնորդությունները մերժում է, թերևս կան միջնորդություններ, որոնք ընդունվել են, դեռևս չի նշանակում, որ դատարանը կողմնակալ է և մի կողմի՝ հատկապես պաշտպանական կողի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք»։

Այս որոշումը հրապարակելուց հետո դատական նիստերի դահլիճում գտնվողները գոչեցին՝ ամոթ, ամոթ։

Դատավորն ասաց՝ եթե նման վարքագիծը կրկնվի դատական նիստերի դահլիճում, դատարանը կկիրառի դատական սանկցիա, դատական նիստը կիրականացվի դռնփակ․ որևէ լրագրող, անձ, չի կարողանա մասնակցել դատական նիստերին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930