Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկները՝ «Տրոլեյբուս» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, տեղեկանալով դեպքի մասին, և որ վարորդը եղել է ոչ սթափ, նրան ազատել է աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն անցկացնել դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: