«Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես են գալիս հայտարարություններով:
Եվրամիությունը 270 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով. հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ներդրում կանենք Հայաստանի տնտեսությունում՝ այն դիմակայուն դարձնելու նպատակով։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսներին, փոքր և միջին ձեռնարկություններին։ Մենք կկարողանանք օգնել նրանց զարգանալ և նոր շուկաներ մուտք գործել»,- ասաց նա։
«Մենք չենք մոռանում Ղարաբաղից տեղահանված հայերի մասին: Հայաստանում փախստականների հումանիտար վիճակը առաջնահերթություն է։ Այս ընթացքում մենք ավելի քան 30 միլիոն եվրո ենք հատկացրել և պատրաստ ենք ավելին անել»,-նաեւ ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կարդացեք նաև
«ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն»,- ասաց Էնթոնի Բլինքենը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թիրախավորվում օտար տեղեկատվական մանիպուլյացիաներով ու միջամտություններով։ Մենք կաջակցենք դրանց դիմակայելու հարցում և օգնելու մարդկանց, որպեսզի իմանան ճշմարտությունը` բարելավելով տեղեկատվական գրագիտությունը»,- ասաց Ժոզեպ Բորելը: