Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերին:
«Ֆրանսիան անհանգստացած է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- ասվում է X սոցիալական ցանցում Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ ներխուժել են Երուսաղեմի «Կովերու պարտեզ», հանել այնտեղ կանգնեցված պատնեշները։ Ներխուժման ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և հայ ակտիվիստների ու հոգևորականության ներկայացուցիչների միջև։
Կարդացեք նաև
La France est préoccupée par les incidents d’hier dans le quartier arménien de Jérusalem. Nous appelons les autorités israéliennes à s’abstenir de toute action unilatérale remettant en cause le statu quo à Jérusalem. @francediplo
— France à Jérusalem 🇫🇷 🇪🇺 (@FranceJerusalem) April 4, 2024