Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի տարածում քարտեզագետ Գալչյանի փաստական, հիմնավոր կարծիքը. «Ազգ»

Ապրիլ 05,2024 11:52

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ապրիլի 4-ին X-ի իր հարթակում մատուցում է Բաքվում բնակվող ադրբեջանցի հետազոտող, քարտեզագետ ներկայացող Մահամմադ Մեհդիեւի հետեւյալ գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վերջին պնդումը, թե Քիզիլհաջիլի գյուղն «այսօր 100 տոկոսով Ադրբեջանի վերահսկողության տակ է», ճիշտ չէ եւ խոչընդոտում է խաղաղության բանակցություններին: Կից քարտեզը ցույց է տալիս, որ Հայաստանը վերահսկում է Քիզիլհաջիլիի մի մասը, դրա շրջակայքում գտնվող բարձունքների մեծ մասը»:

Եթե Մեհդիեւը գիտնական է, ապա ծանոթ պիտի լինի միջազգային ճանաչում ունեցող Ռուբեն Գալչյանի տեսակետներին: Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի տարածում Գալչյանի փաստական, հիմնավոր կարծիքը, մանավանդ որ Ռուբեն Գալչյանի գիտական լեզուն հայերենի հետ նաեւ անգլերենն է:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930