«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։
Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։
Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։
Շատ հեռուն չգնանք․ հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։ Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։
Կարդացեք նաև
Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։