Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն. «Հրապարակ»

Ապրիլ 05,2024 11:24

Չեն դադարում իշխանության տարբեր օղակների հայտարարությունները, թե Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։

Այս ինֆորմացիոն ֆոնը, Ադրբեջանի մարտավարությունն ու ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը նկատի առնելով՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը մեզ ասում է՝ կարեւոր հարցն այն է, թե ինչ նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվում թշնամու համար, եւ որ ուղղություններով նա կփորձի ինչ-որ գործողություններ իրականացնել։ Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն։

«Այս իրավիճակում նրանց համար ամենանպատակահարմար գործողությունների ուղղությունը Տավուշի ուղղությունն է, որովհետեւ մեր իշխանություններն էլ են ամենաբարձր մակարդակով հայտարարում, թե այդ հատվածի գյուղերը երբեք մերը չեն եղել։ Սա Ադրբեջանին հիմք կարող է տալ՝ գործողություններ իրականացնել եւ միջազգային հանրությանն ասել, որ հենց հայկական կողմն է դրանք ճանաչում որպես Ադրբեջանի հող, եւ իրենք, ինչ-որ սրացումների ֆոնին, գործողությունների են դիմել։ Մենք նույն սցենարը տեսանք Արցախի դեպքում»,- բացատրում է մասնագետը եւ նկատում, որ ինչպես Արցախի պարագայում, այս դեպքում էլ, եթե սցենարներն այսպես զարգանան, նույն միջազգային հանրության արձագանքը չենք տեսնելու։

«Այստեղ վտանգը հատկապես այն է, որ նույն դիրքում կանգնած զինվորն է լսում այս իշխանությունների հայտարարությունները եւ լարված իրավիճակում ի՞նչ որոշում պետք է կայացնի, պայմանական, այդ հատվածի գումարտակի հրամանատարը, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ մենք ձեզ թիկունք չենք լինելու, որ այդ հողերն Ադրբեջանինն են»,- մտահոգություն է հայտնում Մանգասարյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930