2018թ․ նախընտրական հանրահավաքի ժամանակ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»:
Սակայն այս խոստումն իրականում տապալվեց: 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը:
«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինությունը» ևս հայտարարություն տարածեց, թե՝ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։ Հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն այցելել էր գործարանի տարածք, սակայ ն չէր կարողացել հանդիպել տնօրինության հետ, այցելել էր «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և պարզել, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չկան։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության՝ 23.05.2019թ․ նիստում հայտարարեց, թե կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են:
Նա անդրադարձավ լուրերին, որ գործարանը չի աշխատում։ Ասաց․ «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում»:
Կարդացեք նաև
Սակայն իրական կյանքում այդ գործարանը այդպես էլ գործունեություն չծավալեց:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։