Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ է, երբ սովորական քաղաքացին օրվա հոգսը հոգալու փոխարեն սկսում է մտածել իր ընտրած իշխանությունների փոխարեն». «Հրապարակ»

Ապրիլ 05,2024 10:58

Ի՞նչ է պահանջում ժողովուրդն իշխանությունից. իրականում շատ քիչ բան: Երկիրը չտանել ցնցումների, ռիսկերի, չսադրել ու չվտանգել մեր պետությունը, կարողանալ տարբերակել թշնամիներին ու բարեկամներին: Եվ դրա արդյունքում այնպես անել, որ շարքային հայ մարդը հանգիստ աշխատի, ապրի` առանց մեծ քաղաքականության մեջ մխրճվելու, առանց վաղվա օրվա հանդեպ տագնապի: Վատ է, երբ սովորական քաղաքացին օրվա հոգսը հոգալու փոխարեն սկսում է մտածել իր ընտրած իշխանությունների փոխարեն եւ լարված սպասում է, թե վերջինս ինչ հերթական ավատյուրան է ձեռնարկելու, ինչ անհեթեթ ու կործանարար որոշում է կայացնելու:

Եթե մի փոքրիկ Ադրբեջանի հարցը չի կարողանում այդ Եվրոպան լուծել, ինչպե՞ս է լուծելու Հայաստանի դավաճանությունից կատաղած Ռուսաստանի հարցերը: Եվ եթե խաղաղության պայմանագիրը միայն մեր շահերից չի բխում, այլ նաեւ Ադրբեջանի, ինչո՞ւ է ագրեսորը շարունակում սպառնալիքի լեզվով խոսել մեզ հետ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930