«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի՝ Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ դեսպանին, մասնավորապես, խնդրել էինք պատասխանել, թե ինչ տեղեկություններ կան դեսպանի մոտ, որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը:
Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով:
Ի պատասխան մեր հարցերի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տվել է այսպիսի պատասխան.
Կարդացեք նաև
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն տեւական խաղաղության համաձայնագիր, որով կճանաչվի այդ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը․ եւ ինչքան շուտ, այնքան լավ։
Միացյալ Նահանգները հստակ մատնանշել է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք կարծում ենք, որ շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։