Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն. «Ռուբեն Վարդանյանի դեմ ադրբեջանցիները փորձել են իրենց քարոզչական բոլոր հնարքները». News.am

Ապրիլ 05,2024 10:12

Ադրբեջանը ներկայումս գործում է անպատժելիության տարածքում, և մենք սա տեսել ենք ցեղասպան մյուս բոլոր պետությունների դեպքում, երբ նրանք փորձում են միջազգային հանրության արձագանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորգին։

Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի է պահվում այլ նշանավոր հայերի հետ։ «Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ նրա գերեվարումը հատկապես մտահոգիչ է։

Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանին հատուկ են թիրախավորել, քանի որ նա այն խիզախ մարդկանցից է, որը բարձրաձայնում էր Արցախի անկախության և ինքնորոշման սկզբունքը։ Նա Արցախի ամենահայտնի դեմքերից էր և չուներ վախ։ Նա համարձակ էր և խոսում էր ազնվորեն։ Եվ դա միշտ էլ մեծ սպառնալիք է ցեղասպան ռեժիմների համար, քանի որ նրանք գործում են ոչ թե ճշմարտության, այլ քարոզչության հիման վրա:

Ռուբեն Վարդանյանն ասում էր Ադրբեջանի համար դաժան ճշմարտությունը, այն է՝ արցախցին ունի ինքնորոշման իրավունք, որը ընդունված է միջազգային իրավունքով և պետք է ճանաչվի միջազգային իրավունքով։ Ավելին, Ռուբեն Վարդանյանը մարդասիրական գործունեության համաշխարհային հռչակ ունի, նա հարգանք է վայելում միջազգային, համաշխարհային մակարդակով, նա նաև շատ հաջողակ գործարար է:

Նրան փորձել են հեղինակազրկել՝ մեղադրելով Արցախում Ռուսաստանի դրածո լինելու մեջ։ Ռուբեն Վարդանյանի դեմ նրանք փորձել են իրենց քարոզչական բոլոր հնարքները։ Իր մեծ ուժի և արցախցու իրավունքներն անհավանական խիզախ ձևով արտահայտելու ֆոնին ես երբեմն մտածում էի, որ Ռուբեն Վարդանյանն ասես մի Արարատ լեռ լինի, որը տեղադրել են Արցախում։ Այնպես որ, կարծում եմ՝ դրա համար են կենտրոնանում նրա վրա: Նա Արցախի խորհրդանիշներից մեկն է, և ցեղասպանություն իրականացնելու լավագույն միջոցներից մեկը ղեկավարությանը թիրախավորելն է և ազգային կարևոր խորհրդանիշներին թիրախ դարձնելը»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930