Ամոթալի վիճակ՝ որը վարակել է նաեւ մեր պետության, որեւէ պետության, ամենալուրջ համարվող կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, որը նախորդ օրը, Ստեփանակերտից Երեւան հասած Սարգիս Գալստյանին… ձերբակալեց լրտեսության մեղադրանքով: Անշուշտ եւ անպայման պետք էր նրան հարցաքննել, ինչպես ասում են՝ տնտղել տակից-վրայից: Ստեփանակերտի հայաթափումից հետո ի՞նչ էր անում նա այնտեղ եւ հիմա ինչո՞ւ է հայտնվել Երեւանում, եւլն: Սակայն գլխանց նրան լրտես կոչելը եւ այդ մասին բարձրաձայնելը անգրագիտություն է պարզապես: Էդպես լրտես լինո՞ւմ է, այն էլ՝ իր ոտքով ու կամքով ներկայացող:
Ասենք՝ մեր երկրում ամեն ինչ էլ կարող է լինել ու պատահել: Թշնամին կարող է իր ուզած քարտեզով մատը դնել Հայաստանի որեւէ կետի վրա եւ ասել՝ իմն է: Բարեկամը կարող է թելադրել, թե ո՞վ պետք է լինի կամ չլինի մեր գործընկերը: Մեկ ուրիշը կարող է Քրիստոսին ճանաչել Նիկոլին ճանաչելուց հետո: Իսկ նրա շեֆը կարող է ինքզինք համեմատել Քրիստոսի, մինչ ՔՊ-ական իր ընկերներին՝ Նրա աշակերտների հետ:
Բայց ամենից անհեթեթը 8 տոկոսանոց վարչապետ ունենալն է: Առավել եւս՝ 99 տոկոսի հավակնությամբ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում