«Ես վստահ չեմ, որ մեր քաղաքացիները գործողությունների պատրաստ են: Վերջին վեց տարում ես արել եմ առավելագույնը, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեն գործողությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով նախկին իշխանություններից հանրության սպասելիքների մասին հարցին:
Սերժ Սարգսյանը չի բացառում, որ քաղաքացիները հուսալքված են. «Բայց հուսալքությունը վատ բան է, մեղք է: Ուրեմն, մարդիկ պետք է պատրաստ լինեն գործողությունների եւ այդ ժամանակ կհայտնվեն մարդիկ, ովքեր կառաջնորդեն»:
Թե ինչպե՞ս պետք է մարդիկ ցույց տան, որ պատրաստ են գործողությունների, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երբ որ կոչ են անում՝ դուրս գալ փողոց, պետք է դուրս գալ փողոց»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ