Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է արդեն, խաղաղության ու հանգստության կարիք ունենք բոլորս». Անդրեյ Մակարեւիչ

Ապրիլ 04,2024 11:27

2022թ STARMUS-ի շրջանակում Հայաստան այցելած հայտնի արտիստների թվում էր նաեւ «Մաշինա վրեմենի» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը, որի անունը ՌԴ իշխանությունները ներառել են օտարերկրյա գործակալների ցանկում:

Լեգենդար արտիստը կրկին Երեւան կժամանի իր խմբով՝ այս անգամ կենդանի հնչողությամբ համերգի համար, որը կկայանա ապրիլի 13-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Իսկ առաջին անգամ 1990 թվականին էր համերգներով «Մաշինա վրեմենին» հանդես եկել Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում:

Մակարեւիչը փոքրիկ հարցազրույց է տվել Aravot.am-ին:

-Ձեր խմբի երկրպագուներն անհամբերությամբ են սպասում համերգին, որի առիթով շատ ուրախ ենք: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք խմբի հիմնադրման 55-ամյակը տոնել հենց Հայաստանում:

– Մենք ծրագրել էինք անցյալ տարի աշնանը համերգ ունենալ Հայաստանում, սակայն այն հետաձգվեց: Եվ երբ կազմակերպիչներն առաջարկեցին համերգի համար նոր օր ընտրել ապրիլի մեջ, որոշեցինք, որ դա անպայման լինի ապրիլի 13-ին, քանի որ այդ օրը մեր Սաշկա Կուտիկովի (խմբի անդամ Ալեքսանդր Կուտիկովի-Գ.Հ.) ծննդյան օրն է, նաեւ ռոքնռոլի միջազգային օրը; Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար:

-Ի՞նչ ակնկալի հայաստանցի ունկնդիրը այս բացառիկ համերգից:

-Նրանք, ովքեր սիրում են մեր հին երգերը, կարող են նորից վայելել դրանք՝ երկարատեւ դադարից հետո: Նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան մեր վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ: Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համարն էլ հետաքրքիր կլինի:

– Այժմ Հայաստանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են ապրում հայտնի պատճառներով, ի՞նչ ուղերձ եք ցանկանում փոխանցել նրանց:

-Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետեւ վաղուց չենք տեսնվել…

– Ձեր ո՞ր ստեղծագործությունը կլինի այս համերգի այցեքարտը:

-Եթե նկատի ունեք մեր հին երգերը, ապա շատ բան կնվագենք, իհարկե ոչ ամբողջը…

-Ի՞նչ կմաղթեք խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները:

– Բավական է արդեն, խաղաղություն եւ հանգստության կարիք ունենք բոլորս…

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930