Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշյան 4 գյուղերի վերադարձը Մարուքյանը համարում է բանակցային ֆոնդի մսխում. «Ա1+»

Ապրիլ 03,2024 23:50

«Բանակցային գործընթացում գոյություն ունի բանակցային ֆոնդ, փոխանակման ֆոնդ։ Հայաստանի Հանրապետությունը փոխանակման ֆոնդ ունի, եթե ճանաչում է քարտեզը, որի հիման վրա հաստատվում է, որ նշված գյուղերը Ադրբեջանինն են, հաջորդ քայլն այն է, որ այն տարածքները, որոնք Հայաստանինն են, բայց օկուպացվել են Ադրբեջանի կողմից, բանակցային ֆոնդից տեղափոխվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տավուշի հատվածի 4 գյուղերին։

Իսկ տավուշյան այդ գյուղերի վերադարձը Մարուքյանը համարում է բանակցային ֆոնդի մսխում։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անանուն պաշտոնյայի՝ «ՀԱՊԿ-ը ՀՀ-ում իր պատասխանատվության ոլորտը համարում է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում» հայտարարությանը, Մարուքյանն ասում է, Հայաստանը ոչ թե պետք է այդ կառույցին հայց տար, այլև նրան ուղարկեր ՌԴ ԳՇ այն քարտեզը, որով ուզում է դեմարկացիա և դելիմիտացիա անել։

«Քարտեզն ուղարկեր և ասեր՝ սա է քո պատասխանատվության գոտին։ Հարցրեցինք, չպատասխանեց։ Ուրեմն մենք պիտի ասենք, որ սա է ձեր պատասխանատվության գոտին»,- հավելեց նա։

Մարուքյանը նաև կարծում է, թե Ադրբեջանը հիմա Հայաստանի վրա չի հարձակվի, որովհետև չունի «դրա աշխարհաքաղաքական կանաչ լույսը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930