Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հարկադրանքի մեջ չկա ոչ իրավական հիմք, ոչ էլ գիտական․ Ակադեմիան երբեք որևէ կերպ չի պղծվել»․ Հենրիկ Հովհաննիսյան

Ապրիլ 03,2024 23:23

«Այս հարկադրանքի մեջ չկա ոչ իրավական հիմք, ոչ էլ գիտական»,-անդրադառնալով ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու, կլաստերներով միավորելու մտադրություններին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ ԳԱԱ-ն ամենաբարոյական հաստատությունն է ՀՀ-ում, հատկապես անկախության շրջանում։ Ակադեմիան երբեք որևէ կերպ չի պղծվել։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ակադեմիան ավտորիտար հաստատություն է, ԳԱԱ թղթակից անդամն ասաց․ «Ներեցեք՝ ո՞վ է խանգարել ակադեմիայի գիտաշխատողին զբաղվել գիտության, աշխատել իր խղճով։ Գաղափարական հարկադրանքներ ակադեմիայում չեն եղել։ Ոչ մի արտաքին քաղաքական խնդիր Ակադեմիայի առաջ չի դրվել։ Մենք մաքուր ենք մնացել։ Այս մի բառը՝ կլաստեր բառարաններում փնտրեցի երկու շաբաթ, չգտա։ Հետո անգլերեն բառարանում գտա, որ ունի երեք նշանակություն․ առաջինը նշանակում է ճյուղերի հավաքածու՝ ավել, որով հատակը կամ փողոցն են մաքրում, երկրորդը՝ վրձին, որով կամ նկարում են, կամ ներկում, բայց կա մի բանաստեղծական նշանակություն՝ ծաղկեփունջ։ Այդ ծաղկեփունջը դրել են մեր առաջ, որ շատ վատ հոտ է արձակում, ավել է»։

Ըստ Հենրիկ Հովհաննիսյանի՝ ԳԱԱ 3000 գիտաշխատողները պետք է ոտքի կանգնեն և մերժեն այն որոշումը, որով ուզում են վերացնել գիտական մտավորականությանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930